▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալություն Արսեն». Արսեն Շախունցի նոր երգը ու տեսահոլովակը համացանցի նոր հիթն է դարձել

«Девочка, Стоп», «Голубка» երգերը հայկական հիթերի լավագույն 10-նյակում անխոս իրենց դիրքը ունեն՝ թե՛ լսելիությամբ, թե՛ տարածվածությամբ և թե միջոցառումներին «անբաժանելի մասը» լինելով։

Այս երգերը պատկանում են սիրված երգիչ Արսեն Շախունցին, ով նաև հասցրել է սիրվել իր հայտնի զուգերգերով։ Սոսո Պավլիաշվիլիի ու Շախունցի զուգերը՝ «Загуляли пацаны»-ի երգը նույնպես հասցրել է «պայթեցնել համացանցը»։

Շախունցի կատարած աշխատանքները միշտ սիրվում են հանդիսատեսի կողմից։
Վերջերս Շախունցը ևս մեկ հիթ հասնդիսատեսի դատին ներկայացրեց։

«Ты Не Я» երգը, որը հանդիսատեսին է ներկայացվել դեռ 6 օր առաջ արդեն իսկ համարվում է յութուբյան ամենափնտրվող երգերից մեկը։ Երգը արդեն իսկ մոտ 300 000 դիտում ունի միայն յութուբում։ Հետևորդները բազմաթիվ ու բազմապիսի շնորհակալական ու գովեստի խոսքեր են հնչեցնում, թե՛ Արսենի, թե երգի և թե տեսահոլովակի մասին։

Զարմանալիորեն., բայց Արսենը այն քիչ երաժիշտներից է, ում տեսահոլովակը նույնպես քննարկման առիթ է դառնում, ըստ հետևորդների Շախունցը շատ լուրջ ու մանրակրկիտ է մոտենում ոչ միայն երգի ընտրությանը, այլ նաև տեսանյութի սցենարին։

Ձեր դատին ենք ներկայացնում նաև երգը և տեսահոլովակը։

Հեղինակ՝ Արմեն Ասլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին