«Շնորհակալություն էին հայտնո՞ւմ, որ Աննայի ու նրա ամուսնու պատճառով են իրենց որդիներն անհետ կորել»․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Աննա-Էրատոն հանդիպել է որդեկորուս մի քանի կանանց հետ...
Հետաքրքիր է՝ ինչի՞ համար էին այդ կանայք պաչում Աննային... Շնորհակալություն էին հայտնո՞ւմ, որ Աննայի ու նրա ամուսնու պատճառով են իրենց որդիներն անհետ կորել...
Մեկը չկար այդ մայրերից հարցներ Աննային, թե եթե քո ամուսինԴ` ՆիկոլԴ, իր ասելով դեռ 2018-ի մայիսին գիտեր, որ Արցախն Ադրդեջան, ապա ինչո՞ւ իրենց տղաներին տարավ ու «կորցրեց» Արցախի համար... Կամ եթե իր ասելով գիտեր, որ Արցախն Ադրբեջան է, ինչո՞ւ 2019-ի օգոստոսի 5֊ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ճղճղաց «Արցախը Հայաստան է և վերջ» լեգիտիմացնելով Ադրբեջանի ագրեսիան ու պատճառ դառնալով հազարավոր տղաների մահվան և կորստի...
Շատ ափսոս անհետ կորած տղաներին, որ այսպիսի մայրեր ունեն, որ իրենց թույլ են տալիս պաչիկ-պուչիկներով ողջունել մեկին, ում պատճառով են նաև իրենց որդիները կորել...»։
***
Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2022թ․ նոյեմբերի 10-ի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի անհետ կորածների թիվը 203 է։
աննան էսօր հանդիպել ա վերջին 3 հոգու հետ ու անունը դրել, որ հանդիպել է անհետ կորածների ծնողների հետ...
Ի դեպ, հանդիպումն էլ անցել ա շատ ուրախ ու զվարթ մթնոլորտում, ինչպես հաճախ անցնում են զոհվածների նիկոլական հարազատների մասնակցությամբ փարթիները:
Տեսնես բացի բեմականացված պաչ-պռոշտից ու կոֆե խմելուց, գոնե հասցրեցի՞ն իրենց որդիների ճակատագրից էլ 2 բառ հետաքրքրվեն, թե՞ բանը դրան չհասավ...»։
***
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Ախր ձեր պաշտոնյաների տեղեկություններով պատերազմում հաղթում էինք, տղերքն էլ պիտի հաղթանակած վերադարձած լինեին իրենց տները, ում ինչ ես հորդորում էլի: Կամ ո՞նց կարելի ա սրա հետ գնալ հանդիպել էսքանից հետո, անկեղծ չեմ հասկանում...»։