▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհալի ստեղծագործողի համար դժվար է հետույքներ համբուրել». Սրբուհի Ստամբոլցյան

armlur.am-ը գրում է. Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանը, ով Երգի պետական թատրոնի ավագ սերնդի ներկայացուցիչ է եւ երկար տարիներ դասավանդել է այնտեղ, նշում է, որ սաների շրջանում տարեցտարի շնորհը սպառվում է: Նրա խոսքով` նոր սերնդի ներկայացուցիչները մեկ երգ եթեր տալուց հետո դառնում են «մեծ աստղեր»: «Ժողովուրդ»-ը երգահանի հետ զրուցել է այսօր ստեղծվող մեղեդիների, «թխած» երգերի, այդ շուկայում տիրող իրավիճակի մասին:

-Տիկի՛ն Ստամբոլցյան, որպես երգահան` ի՞նչ կարծիքի եք` այսօր ստեղծվող երգերում մեղեդայնության պակաս չկա՞: Ինչո՞ւ է մեղեդին հազվադեպ ծնվում, իսկ ծնվելիս էլ կարծես նմանվում է մեկ այլ մեղեդու:

-Այսօր երգ կարողանում են վաճառել մեծ մասամբ գովազդ ունեցողները, ոչ թե շնորք: Շնորհալի ստեղծագործողի համար շատ դժվար բան է, չեմ ամաչում ասել՝ հետույքներ համբուրելով, կեղծ ընկերություն անելով, ինքնագովազդով զբաղվելը: Այդ պատճառով էլ լավ մեղեդիները շուկայում քիչ են, շատը թխած, գողացվածներն են:

-Իսկ ինչպիսի՞ն են այսօր ստեղծվող երգերի խոսքերը: Հաճախ դրանք երաժշտությունից առանձին ընթերցելու դեպքում ծիծաղ են հարուցում: Ի՞նչն է խնդիրը, որ արժեքավոր խոսք հազվադեպ է ստեղծվում:

-Նույնը եւ խոսքեր գրողներին է վերաբերում: Ում գովազդն ավելի շատ է, ում, իրենց նման տգետ, շոու-բիզնեսի աստղիկներն են եթերներով անվերջ գովում-մեծարում, նրանք էլ ավելի հաճախ են պատվերներ ունենում: Օրեր առաջ երգահան ընկերներիցս մեկը խնդրեց ստուգել իր մեղեդու վրա գրված բառերը, որոնք ամենահայտնիներից մեկն էր գրել: Հավատացեք, որ ոչ մի ճիշտ նախադասություն չկար տեքստի մեջ: Բայց պատվիրատուն գոհ էր մնացել: Գովազդված անունն արդեն սրբագրիչի կարիք չունի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին