▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սնուփ Դոգի այցի համար տրամադրվել է 23 մլն դոլար․ Արցախ, դու կդիմանաս․ Արսեն Բաբայան

Սնուփ Դոգի համերգի համար տրամադրվել է 23 մլն դոլար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Դե ինչպես արդեն ասել էի՝ հաստատվեց, որ հենց Snoop Dogg-ն է գալիս Հայաստան, որի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում:

Արցախ, դու կդիմանաս, կարևորը մենք ստեղ մեգաաստղ ենք ընդունում:Սրիկաների իշխանություն»,- գրել է նա։

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն այս աշնանը ելույթ կունենա Երեւանում։ Ռեփի 51-ամյա աստղն ինստագրամյան իր էջում տեսաուղերձ է հղել հայերին՝ կիսվելով «լավ նորությամբ»։ Արտիստը նշել է, որ սեպտեմբերի 23-ին կլինի Հրազդան մարզադաշտում՝ հատուկ շոուի համար։

«Հայաստան, ես լավ նորություն եմ բերել ձեզ։ Շուտով կգամ ձեր գեղեցիկ քաղաք՝ Երեւան, որտեղ սեպտեմբերի 23-ին ելույթ կունենամ հատուկ շոուի ընթացքում»,-տեսանյութում հավելել է ռեփերը՝ նշելով նաեւ, որ տեղյակ է հայերի հյուրասիրության մասին եւ անհամբերությամբ է սպասում այս հանդիպմանը։ 

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին