▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցցանցերում մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում․ Սամվել Նիկոյան

Նորագույն պատմության մեջ մեր պառլամենտում ամենամեծ խայտառակությունն էր, երբ քաղաքական ուժերը մերժեցին կաթողիկոսին տրամադրել պաշտպանություն. այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեր պառլամենտում ամենաամոթալի քվեարկությունն էր, որը տեղի ունեցավ։ Այսօր փառաբանվում են կրոնական և  սեռական փոքրամասնությունները: Սոցցանցերում համատարած հայհոյանք է,  մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում: Այս միջավայրում պետք է լինեն մարդիկ, որոնք ադեկվատ վարքագիծ պետք է դրսևորեն»,-ասաց նա։

Հարցին՝ «որոնք են այն պատճառները, որ եկեղեցին հիմա է հարձակման ենթարկվում», նա պատասխանեց. «Որովհետև վերջին իրադարձությունների արդյունքում ՀՀ-ում գործում է ամենաթողությունը»: 

Նիկոյանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Վեհափառ հայրապետի դեմ բողոքի գործողություններ եղան. «Մի խումբ մարդիկ բռնություն իրականացրին Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ: Դա մեր երկրում վերջին իրադարձությունների հետևանք էր և ուղղորդված էր քաղաքական առումով: Կարեն Պետրոսյանը նշանակվեց Գյումրիի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր: Պատահակա՞ն. որևէ բան պատահական չէ: Նրան պարգևատրեցին իր արած գործողությունների համար»: 

 

 

 

 

 

 

 

 

 

Սամվել Նիկոյանի կարծիքով՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պատահական մարդիկ չեն. «Նրանք տարիներ շարունակ սնվել են գրանտներով: Կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են կաթողիկոսին պաշտպանություն տրամադրելուն այն ժամանակ, երբ դրա իրական անհրաժեշտությունը կա: Հայ առաքելական եկեղեցուն այսօր պետք է պաշտպանել սեռական եւ կրոնական փոքրամասնություններից: Եթե այսօր նրա վրա կան հարձակումներ նման փոքրամասնությունների կողմից, ապա քաղաքական ուժը պետք է պաշտպանի նրան: Եթե տեսնում ենք սեռական փոքրամասնությունների խրախճանք, ապա մեր դիրքորոշումը հստակ պետք է լինի»:

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ  ԱԺ-ում չընդունվեց ՀՀԿ-ի այն օրինագիծը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին հատուկ պահպանության տակ առնել և ապահովել նրա անվտանգությունը:

Կարդացեք նաև՝ Պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորների, սեռական փոքրամասնությունների քարոզ...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին