▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

 Այս գիշեր Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա: Այս  հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 տուժածի մասին։

Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ

Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։

Այս պահին դեպքի վայրում տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, օդանավակայանում աշխատում է հոգեբանների խումբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին