▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոչիում պատրաստ եմ ստորագրել այդ փաստաթուղթը»

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող «ռուսական» և «վաշինգթոնյան» առաջարկներին ու երկուշաբթի Սոչիում սպասվող հանդիպմանը: «Հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար ու ՀՀ-ն մերժում է ՌԴ-ի ծրագիրն ու ընդունում արևմտյանը. սա իրականության հետ ոչ մի կապ չունի: Որ կա ռուսական ընկալում և արևմտյան ընկալում, ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնել է ու սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021-ի հունվարին ու դրա անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ը ԼՂ-ի ու ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է.... Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ ընդունել պաշտոնապես արդեն, ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման.... Ես պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթ և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն երկարացվի 10-15-20 տարով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը»,- ասել է Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին