Չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը, մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև հաց ուտելը ցուցադրելը: Նրանք հաճախ սա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու և հաց ուտելու համայն հայության առաջ խայտառակվել։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Այսօր կխոսենք պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանի մասին: Երեկ նա որոշել էր այցելել սպա կենտրոն, մերդման պրոցեդուրա ունենալ և մեջքի ցավերն ազատող սրսկումներ անել:
Բացի այդ պարուհին ցույց էր տվել`ինչպես են իր իսկ խոսքով` մաշացնում իրեն ծեծելով: Եվ սա էլ ամենը չէ`պարուհին ցույց է տալիս`ինչպես են մազահեռացնում ոտքերը:
Սոֆի ջան, գոնե դու ունես հնարավորություն` նման ծառայություններից օգտվելու սեփական գումարով: Վստահեցնում եմ, որ սա այն կոնտենտը չէ, որ մի քանի հետևորդ կարող է քեզ բերել, կամ մի քանի նոր բարտերի հնարավորություն:
Կամ էլ, ի՞նչ է նշանակում`«Վստահ եմ հիշում եք մեջքիս սրսկումները», հա, բան ու գործ թողած, մտածում ենք`ինչ արեց Սոֆին իր մեջքի հարցը: Սա այն է, ինչ ավելորդ է քո էջում»: