▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանը Դադիվանքում կատարել է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան»-ը

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այցելել է Դադիվանք, որտեղ կատարել է Կոմիտասի «Հով արեք սարեր ջան» ստեղծագործությունը։ Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է կատարման տեսանյութը, որին կից գրել է․

«Հազիվ եմ երգել, հազիվ եմ ինձ պահել։ Սիրտս կտոր-կտոր է լինում, քանի որ մեռնում եմ իմ հայրենիքի համար, որովհետեւ իսկական հայ եմ։ Ցավ եմ ապրում իմ զինվորի համար, չեմ մտածել միայն իմ համար լավ լինի։ Երանի էդքան մարդ չլինեի։ Միշտ եմ եղել, կամ ու կմնամ միայն իմ ժողովրդի կողքին, արդարության կողքին, ովքեր իրական մեղավորներն են, ծախվածներն անպայման Աստծո դեմ պատասխան են տալու վաղ թե ուշ։ Կարծում եմ իմ մաքուր, ազնիվ կատարումը տեղ կհասնի եւ ամեն ինչ լավ կլինի․․․ Հայրենասիրությունն ասելով չի, պետք է մեջդ լինի․․․»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին