Արդեն հայտնել ենք, որ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ»-ի իր էջում նոր գրառում էր կատարել:
«35-ում նոր հաշտվում ես ինքդ քեզ հետ ու սկսում ապրել: Տպավորություն է, որ կյանքս սկսել եմ զրոյից, մաքուր էջից. ուզում եմ լցնել այդ «էջը» սիրով, հոգատարությամբ, ներելու ու երջանիկ լինելու կարողությամբ՝ նաեւ ինքս իմ նկատմամբ»,-նշել է նա:
Լուսանկարի մեկնաբանությունների շարքում կարելի է գտնել նաև երգչուհի Սոնա Շահգելդյանի մեկնաբանությունը.
«Նազենի Հովհաննիսյան ջան, վերջը ես եմ քեզ ամուսնացնելու հա, էս տարի հենց։ Շատ լուրջ եմ ասում, դու արժանի ես ամենալավին, թող մի քանիսը պայթեն»,-գրել է նա: