▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սորոսաբնակ արարածներն ակտիվորեն ներգրավված էին ոստիկանության ռեֆորմում». Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց. «Վերջերս բացահայտվեց, որ Transparency international-ի սիրահար, ստեղծող, ժողովրդավարության ջատագով շարժումը գրանցված է օֆշորում՝ Լիխտեյնշտեյնում:

Այսինքն, մենք չգիտենք, թե որտեղից են գալիս այդ միլիոնավոր դոլարները և իրավունք ունենք կասկածելու, որ դրանք գալիս են Թուրքաիայից ու Ադրբեջանից:

Կուզենամ հիշեցնել, որ վերջին շրջանում մանավանդ սորոսաբնակ արարածները ակտիվորեն ներգրավված էին ոստիկանության ռեֆորմում: Հիմա պարոնայք ոստիկաններ, ոնց եք ձեզ զգում, որ ձեզ ինչ-որ բան սովորեցնել փորձողները իրականում կրթվել էին անհասկանալի փողերով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին