▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սորոսի գրառումը համարում եմ սադրանք. Վարդան Ոսկանյան

Տեղեկացրել էինք, որ «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հիմնադիր Ջորջ Սորոսը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ։

«Հայաստանում քաղաքացիական հասարակության հզոր աջակցությունը կենսականորեն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարական ներկայի և ապագայի համար»,- նշել էր միլիարդատերը։

 

 

 

 

 

 

 

Իրանագետ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ Սորոսի նման գրառումներն ուղղակի փորձ են միջամտել Հայաստանի ներքին գործերին... «Ես դա համարում եմ սադրանք և այդպիսի սադրանքների արդյունքում հնարավոր է ստեղծվի որոշակի կասկածի մթնոլորտ Հայաստանի նկատմամբ՝ մեր որոշ գործընկերների մոտ, որոնք, մեղմ ասած, հիացած չեն պարոն Սորոսի գործունեությամբ»,-ասել է Վարդան Ոսկանյանը:

Իր գրառմամ մեջ Ջորջ Սորոսը նաև գրել էր. «2018 թ. Ապրիլին հայերը փողոցներ էին վերցնում` պահանջելով ավելի լավ կառավարում եւ ավելի ժողովրդավարություն, եւ այն, ինչը կարծես հազվադեպ երեւույթ էր այս օրերին, լավ տղաները հաղթեցին: Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, ժողովրդավարական ակտիվիստները մի կողմ քաշեցին կոռումպացված ու իշխանական կառավարություն եւ իշխանություն վերցրեցին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին