«Ես ամենայն պատասխանտվությամբ հայտարարում եմ, որ զոհերի արյան ամբողջ պատասխանատվությունն ընկած է սորոսական իշխանության ուսերին։ Մեր էրեխեքի արյունը ուղիղ նրանց ձեռքին է և այդ ամեն ինչն արվել է փողի մի քանի գրանտի դիմաց։ Էսօր մենք մնացել ենք էս պետության փլատակների տակ։
Ես բերել եմ արյուն և սորոսի վաստակները, ովքեր զավթել են այս գրասենյակները՝ ճպճպացնելով այս արյան միջով թող անցնեն, վաստակեն իրենց կեղտոտ դոլարները»,- «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի մոտ ասաց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն ակցիա են իրականացրել։