▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոսին չի մահացել, նա ապրելու է հավիտենական կյանքով. անցյալով ոչ մի բառ ու նախադասություն

Հաղորդավար Արտակ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝նվիրված Սոսի Խանիկյանին.

«Սոսին չի մահացել, նա ապրելուա բոլորիցս երկար եւ հավիտենական կյանքով: Անցյալով ոչ մի բառ, տառ ու նախադասություն: Իմ տեսած իսկական ընկեր, ՄԱՔՈՒՐ հայրենասեր, անմնացորդ բարի: Ո՞նց են սիրում հայրենիքը՝ Սոսիի պես, ո՞նց են մտահոգվում՝ Սոսիի պես, ուժեղ, հպարտ, անկոտրում ու խելացի: Իմ ու մյուսների մասին չգիտեմ, չեմ կարող ասել, ՔՈ պահով վստահ եմ՝ անկասկած կգնաս դեպի հավիտենականություն: Քեզ հիշելու եմ մենակ քո ժպիտով: Աստված հոգիդ լուսավորի»:

Հիշեցնենքոր Սոսի Խանիկյանը երեկ մահացել է Բաղրամյան պողոտայում երեկ տեղի ունեցած վրաերթի հետևանքով:

Նշենք, որ Սոսին Սևան Խանաղյանի հայտնի «Արցախ» հայտնի երգի խոսքերի հեղինակն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին