▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են». Նարինե Կիրակոսյան

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, սա ի՞նչ է: Ալիևն արդեն իր ընտանիքի հետ Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ է:
Սոսիների պուրակն է, որը Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ է մտնում։ Ես մանրամասն չեմ գրի էստեղ։ Բայց անիծվես նիկոլ, 7 պորտով գերեզման չունենաս:

Կարդացեք նաև՝ Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ»-ի տարածք չէ․ նախարարության պարզաբանումը

 

Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանը, ում էջին այս անգրագետ տեքստն է և նկարները 21-24 ին ըստ իր իսկ տեղեկության եղել է Կապանում։ Իսկ այս օրը Ալիևները իրենց ընտանիքով, ըստ Մեհրիբան Ալիևայի ինստագրամի եղել են Ջաբրաիլի և Զանգելանի (իրենց անվան տարբերակներն եմ օգտագործում) տեղամասում։ Աննա Մազմանյանը տեղադրել է Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ ընգրկված "Սոսիների պուրակ" արգելավայրը։ Այդ բացառիկ բնության սոսիների շարքի շարունակությունը հենց Ալիևների նշված վայրն է։

Ձեր մոտ հարցեր չի ծագո՞ւմ, սրանք ո՞նց են հասել Սոսիների պուրակ ու ինչի՞ է նրանց այցից օր առաջ այնտեղ նիկոլի կառավարության անգրագետ ներկայացուցիչը եղել։ Ու իբր ինչ որ տուրիզմ են զարգացնելու ...

Կարդացեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին