▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել:

Այս մասին հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, ում հետ զրույցում ասել է գյուղապետ Հակոբ Ավետյանը. 

«Նա տան մեծն էր և ինքնասպանության փաստը մեզ համար հանելուկ է: Լավ ընտանիքից էր, ֆինանսական խնդիրներ չունեին, տանը հարբեցողներ չկային: Այսօր եմ հանդիպել ծնողներին, ովքեր ևս չգիտեն, թե երեխան ինչու է նման բան արել»:

Ավետյանի խոսքով՝ երեխան վերջին շրջանում համակարգչային խաղեր շատ է խաղացել. 

«Իսկ այդ խաղերում, բոլորս գիտենք՝ արյուն ու սպանություն է: Տարօրինակ է այն, որ երեխան թելը օղակ չէր սարքել՝ ինչ-որ անհասկանալի ձևով էր  արված: Հնարավոր է՝ ցանկացել է երեխաներին վախեցնել կամ ինչ-որ բան փորձել, գուցե սա անփութության հետևանք է: Բոլոր վարկածների շուրջ մտածում ենք, քանի որ  այս ամենը խիստ ցավալի է»:

Գյուղապետը նաև նշեց որ չկա որևէ պատճառ, որը կարող էր հիմք հանդիսանալ այդ քայլին:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին