▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն այս պահին տարհանվում են. հնչում են կրակոցներ

Սոթքի հանքավայրի տարածքում այս պահին կրակոցներ են հնչում. հանքավայրի աշխատանքը դադարեցված է, աշխատակիցները տարհանվում են։

http://asekose.am/filemanager/uploads/hanq.jpg

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Անկանոն կրակոցներ են հնչում։ Հերթափոխում եղած աշխատակիցներին ուղարկում ենք տուն»,- հայտնել է  Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ երեկ գիշեր՝ օգոստոսի 17-ին, Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին կրկին տարհանել են։ Աշխատանքը վերականգնվել է 03։00-ի սահմաններում։

Նախօրեին սրվել էր իրավիճակը հայադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Ժամը 18։10–ի սահմաններում, Ադրբեջանը հերթական անգամ դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Ժամը 21.00–ի սահմաններում էլ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ եւ Նորաբակ գյուղերի վրա, իսկ բնակիչներն էլ փորձում են պատսպարվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին