Նախորդ տարի համացանցում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ-ում բնակություն հաստատած ռեփեր Սուպեր Սաքոյի անձնական կյանքն էր: Նա կնոջից ամուսնալուլվելուց հետո նոր սիրելի ուներ`Լոլան:
ՍթարՆյուզ-ն է գրում ու մանրամասնում․ «Նրանք հաճախ էին միմյանց հետ ճամփորդում, ջերմ ու սիրառատ լուսանկարներ և տեսանյութեր տարածում։
Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սուպեր Սաքոն և սիրելին բաժանվել են։
Եվ ահա օրեր առաջ Սուպեր Սաքոյի դստեր ծննդյան տարեդարձն էր: Եվ հետաքրքրականն այն է, որ զույգը` բաժանված, այնուամենայնիվ փորձում է մշտապես պահել լիարժեք ընտանիքի մոդելը և անգամ միջոցառումներին նկարվում են միասին:
Սակայն շատերի մոտ հարց էր առաջացել`արդյո՞ք Սուպեր Սաքոն և նախկին կինը կրկին միացել են, թե՞ պարզապես նրանք պահում քաղաքակիրթ հարաբերություններ:
Նշենք, որ մեկ անգամ Սուպեր Սաքոն խոսել է իր և կնոջ բաժանման մասին։Սուպեր Սաքոն չի թաքցրել, որ բաժանումը ծանր է տարել, մասնավորապես՝ շատ դժվար է համակարպվել այն մտքի հետ, որ երեխաներին չի կարող ցանկացած պահի տեսնել։ Չնայած դրան՝ ռեփերի կարծիքով ճիշտ որոշում են կայացրել, որը լավ կլինի նաև երեխաների համար։ Ըստ Սաքոյի՝ նախկին կինն իրեն այսօր էլ աջակցում է երեխաների հարցում.
«Նոր տուն էի գնել, գիշերն արթնացա ու ուզում էի էրեխեքիս գրկեի ու տանը չէին։ Հենց էդ պահից հասկացա, որ մի բան հարվածեց։ Կարծես ինսուլտ ու ինֆարկտ լիներ, շունչս կտրվում էր, պանիկայի մեջ ընկա, սկսեցի լացել»։
Ուշագրավն այն է, որ Սուպեր Սաքոն խոստովանել է, որ բաժանումից հետո տարբեր ձևերով է փորձել հաղթահարել դեպրեսիան, այդ թվում՝ խմիչքների, ակումբներ հաճախելու միջոցով։ Մհերի դիտարկմանը՝ արդյո՞ք այլ բաներ էլ է օգտագործել, Սաքոն ասել է, որ ամեն բան էլ եղել է։
«Ես էլ տենց բաների միջով անցա, որ խմես, գնաս ակումբներ, որ ցրվես, բայց ինչքա՞ն կարող ես։ Ամեն ինչ էլ եղել է, ես չեմ թաքցնում։ Ինչքան անես, էդքան խրվելու ես։ Սկսեցի բնությանը մոտ լինել։ Շեղվել էր կապս Աստծո հետ»,-անկեղծացել է ռեփերը»: