Ամերիկաբնակ երգիչ Սուպեր Սաքոն աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում (Hollywood Walk of Fame) «Մի գնա» երգի տարածվածության համար: Աստղերը նվիրում են կինոյի, հեռուստատեսության, երաժշտության, ռադիոյի և թատրոնի ասպարեզում ներդրում ունեցած հայտնիներին:
Այս փաստին անդրադարձել է նաև երգչուհի Էմմին, ով իր Instagram-ի էջում տեղադրել է Սաքոյի՝ փառքի ծառուղում տեղադրված աստղի լուսանկարը՝ շնորհավորելով ռեփերին:
«Երբ ուզում ես շատ բան ասել, բայց իմաստ չունի. ուրախությանս սահման չկա»,- գրել է Էմմին:
Հիշեցենենք, սակայն, որ համացանցում այս առիթով կատակեցին, թե Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ ստանալու հերթը Սպիտակցի Հայկոյինն է, ով Սուպեր Սաքոյի հետ կատարել է «Մի գնա» հիթը: