Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
Սուպերհարուստ Սամվել Ալեքսանյանի ահավոր ժլատությունը
Երևան Սիթի սուպերմարկետներում միշտ գերաշխույժ առևտուր է կատարվում, սակայն գրեթե միշտ չեն հերիքում մետաղացանցե զամբյուղները, գնորդները զամբյուղների փոխարեն մեծ անվասայլակներ են վերցնում, կամ էլ սպասում, որ գանձարկղի մոտ գնորդներից մեկը զամբյուղը ապրանքներից դատարկի, որ իրենք դա վերցնեն։ Սուպերհարուստ, Դուբայում իր որդու հարսանիքը գերշքեղ կազմակերպած Սամվել Ալեքսանյանը մի քանի հազար դրամը խնայում է, որ իր հանրախանութում զամբյուրների պակասը լրացնի։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանին զայրացնում էր այն փաստը, որ իշխանությունները ոչինչ չէին անում շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի բացահայտ մենաշնորհի դեմ: Նա հարց էր հղում ՏՄՊՊՀ այն ժամանակվա նախագահ Շաբոյանին` պահանջելով բացատրել, թե ինչպես է ստացվում, որ շուկայի 99 տոկոսը մեկ մարդու ձեռքում է: Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանության մեջ։
Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին բարեխիղճ հարկատու համարեց։


