▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բժիշկներից գործուղվել են Նորքի ինֆեկցիոն

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:

/filemanager/uploads/2020/04/week-1/Grigor_Lusavorich_bjishkner.jpg

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են`

✅Բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան
Վարդանյանը, Սամվել Միրիբյանը
✅Սրտաբան Նոնա Ասատրյանը,
✅Հոգեբան Արթուր Եղիազարյանը,
✅ Բուժքույրեր վերակենդանացման բաժանմունքից` Աննա Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը:

«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում`

✅Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը,
✅Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ Տիգրան Բաբասյանը
✅Ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը,
✅Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը:

Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին