▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պացիենտները տեղափոխվում են «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վաղվանից արդեն պատրաստ կլինի սպասարկել միայն կորոնավիրուսի նոր ենթատեսակով հիվանդ անձանց։ Այժմ ընթանում են հիվանդանոցն ամբողջությամբ դատարկելու աշխատանքներ։ Կենտրոնից շտապ օգնության մեքենաներով պացինետները տեղափոխվում են  «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններ։ ԲԿ-ն, ընդհանուր առմամբ, հնարավորություն ունի շուրջ 400 պացիենտ ընդունելու՝ ներառյալ վերակենդանացման ծառայությունը։

Այս մասին այսօր «Ազատության»-ը հայտնել է ԲԿ-ի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ Նա հավելել է, որ վաղվանից թեեւ ԲԿ-ն պատրաստ կլինի ընդունել հիվանդներին, սակայն կոնկրետ երբ կտեղափոխվեն նրանք, կախված կլինի իրավիճակից։

Պետրոս Մանուկյանը նշել է, որ բուժանձնակազմը կընդգրկվի՝ համաձայն այսօրվա գործող չափանիշների։ Խոցելի խմբերում գտնվողները չեն ընդգրկվի, մնացածն էլ կլինեն կամովի հիմունքներով։ Անհրաժեշտության դեպքում նրանք կանցնեն փոքր ծավալի վերապատրաստումներ՝ COVID-2019-ի հիվանդներին բուժելու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին