▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն, լրագրողները շատ են գրում, գնա հանգստացի. Ստյոպա Սաֆարյանը՝ Լիսկայի հրաժարականի մասին

Այսօր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնում Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է մի շարք հարցերի՝

Հարցին,  թե արդյո՞ք արդյունավետ է ներկա պայմաններում իշխանությունից հրաժարական պահանջելը,   ըստ «Անալիտիկ» կենտրոնի՝Սաֆարյանը մասնավորապես պատասխանել է

 «Ցանկացած ժողովրդավարական քաղաքական համակարգում օրինաչափ է , որ իշխանությունները փոխվեն ոչ միայն ընտրությունների միջոցով, այլև վաղաժամ` հրաժարականների միջոցով, և դրանում  սարսափելի ոչինչ չկա, ավելին` հրաժարականների մեխանիզմը չափազանց կարևոր ինստիտուտ է համարվում, հատկապես զարգացած արևմտյան հասարակություններում»,- ասել է Ստյոպա Սաֆարյանը, ապա հավելել.

«Սահմռկեցուցիչ է այն, որ Հայաստանում որևէ պաշտոնյա հրաժարական չի տալիս: Հայաստանում իհարկե եղել են հրաժարականների դեպքեր, բայց դրանք այլ մոտիվացիաներ են ունեցել: Նրանք հրաժարական են տվել ոչ թե որովհետև լավ չեն կառավարել, այլ չեն ընդունել այսպես ասած «իշխանության կրոնը»: Ցուցաբերել է վարքագիծ, որ բուրգի գագաթին նստած ղեկավարին դուր չի եկել»:

Ստյոպա Սաֆարյանն անդրադարձել է նաև ընտրակեղծիքներին, մարդահամարի կեղծված տվյալներին՝ նշելով՝ որ ամբողջ աշխարհը, բացի Հայաստանի իշխանություններից չի հավատում, որ  Հայաստանում 3մլն-ից ավել մարդ է ապրում, և կա 2 մլն. ընտրող: Նման դեպքերում, անգամ, եթե երկրի նախագահն անմիջականորեն  կապ չունի այս որոշումների հետ, պետք է հրաժարական տա:

Խոսելով Սուրեն Խաչատրյանի հրաժարականի մասին, բանախոսն ասել է.

«Ամբողջ իշխանական համակարգը գտնում է, որ Սուրեն Խաչատրյանն արժանի հակահարված է տվել, նրան ուղղակի ասել են, որ գնա մի քիչ հանգստացի, Սուրեն ջան, լրագրողները շատ են գրում, գնա հանգստացի: Եթե հրաժարական տալու մոտիվացիան իշխանության պահանջը չլինի, այլ հասարակական ճնշումը, ապա կձևավորվի քաղաքական բարենպաստ միջավայր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին