▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Դպրոցի տնօրինությունը խոշոր չափի գումար է յուրացրել. Ոստիկանության բացահայտումը

Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և. . .

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների

Կյանքումս այդ շրջանում քաոս էր. Հայկուհի Մաթևոսյանը՝ 1կգ երկաթի և 1 կգ բամբակի պատճառով. . .

Ես լինելու եմ վարչապետի թեկնածու...Անի Զախարյանն այցելել է իշխող կուսակցության՝ ՔՊ-ի գրասենյակ

Երևանցի ամուսինները օդանավի սրահում 40 հազար դոլար են հափշտակել ՀՀ քաղաքացուց

Խայտառակ վիճակ՝ Իսահակյանի արձանի տարածքում. Լևոն Գալստյան

Տաթևիկ Ռևազյանը սպասում է իր առաջնեկին

ԱԺ պատգամավորը որդի է ունեցել

Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից

Քրեական մշակույթի թափանցումը մեր բանակ հենց սկզբից էլ եղել է. Վարդան Հարությունյան

462 հազար դոլարի պարգևավճար` Կոտայքի մարզպետարանում

Այս օրը խիստ խորհրդանշական է. Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Մենք քաջ գիտակցում ենք, որ հնարավոր է էսկալացիա Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում. ԱԺ պատգամավոր

«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի. . .

Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու այլ մարզիկներ կստանան 5 մլն դրամ. կառավարությունը որոշեց

Սա Հայաստանում 2008թ.-ից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Նիկոլ Փաշինյան

Պարզվում է՝ Երևանում կան դղյակներ, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Հայաստանի բնակավայրերն ավելի գունագեղ դարձնելու մասին

Հոգնեցինք, ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ. Գագիկ Սուրենյան

Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ընթացքում

Լացով ինձ էր զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը. Սոֆյա Հովսեփյան

Քրիստ Մանարյանն իր հոր՝ մեծ դերասան Երվանդ Մանարյանի մահվան մասին

Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են

«Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր

Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կոմիտասի բանաստեղծությունները Արթուր Ալեքի նոր տեսահոլովակում

«Դու աղբ ես, հայ չես... հայ տղան Ռուսաստանում վիրավորում է ռուսի հետ հանդիպող հայուհուն 

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

Ես եմ, ես եմ, բացեք․․Ինչպե՞ս Փաշինյանն անակնկալ այցելեց Աջափնյակի բնակիչներին ու գրքեր նվիրեց

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Փաշինյան

Պաշտոնյաներից ովքե՞ր են գիրք նվիրել Արմաշի դպրոցին

ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Քաղաքավարության նվազագույն շեմ է. ԿԳՍՄ նախարարին վրդովեցրել է «սխալվել» բառը

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին նախարարության պարզաբանումը

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ գումար

Մասիսում 5 կգ 500 գ քաշով տղա երեխա է ծնվել

Մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է. Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ. ՊԵԿ նախագահ

Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է

Զոհրաբ Մնացականյանը միացել է գիրք նվիրելու տոնին

Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․կա ձերբակալված. ԱԱԾ

Ի՞նչ գրքով է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել ֆլեշմոբին

Թույլ չենք տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն. Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին

Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է եւ այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։

Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն եւ անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Մեր տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է եւ քրեական գործ է հարուցվել այդ առիթով։ 

Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։ 
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որեւէ հետեւանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։ 

Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․
«Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Եւ հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011 թվականներին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:  
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերը ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարցրինք, թե ինչու է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը երկար լռում էր, ապա գրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ 

Այս փաստը հատկապես ուշագրավ է դառնում բանակի եւ քրեական ենթամշակույթի դեմ իշխանությունների պայքարի ֆոնին։ Ինչպես կարող են բանակում մարդ դանակահարած անձինք կոչ անել զինվորներին բարձր գիտակցություն դրսեւորել եւ ձեռնպահ մնալ տղայական «ռազբորկաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին