▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Սահակյանը համախոհների հետ վրան է տեղադրել Մաշտոցի պուրակում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանն ու նրա համախոհները Մաշտոցի պուրակում վրան են տեղադրել։ Այս մասին տեղեկանում ենք Սահակյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից․ «Այսօրվանից 24 ժամ լինելու ենք Մաշտոցի պուրակում, քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման էին ենթարկել Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։

Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներ անցկացնելով։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ՝ Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին