▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել

Իր դիմումի համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրվել:

 ASEKOSE.am-ի թղթակցի  հետ զրույցում այս  տեղեկությունը հաստատել է ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է Սուրիկ Խաչատրյանը ձևակերպել իր` թիկնապահ ունենալու անհրաժեշտությունը, Աշոտ Ահարոնյանը պատասխանեց.

 «Դա պայմանագրային հիմունքներով վճարովի ծառայություն է:  Ցանկացած քաղաքացու կարող է մատուցվել այդ ծառայությունը` ոստիկանություն դիմելու դեպքում»:

Մեր թղթակիցը փորձել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից պարզաբանում ստանալ` հարցի առնչությամբ: Սակայն նրա հետ կապ հաստատել չի հաջողվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին