▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուրջ 400 ընտանեկան բռնության դեպք է արձանագրվել երկու ամսվա ընթացքում

 

 

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը գոհունակություն հայտնեց Եվրոպայի Խորհրդի հետ սերտ համագործակցության կապակցությամբ և նշեց, որ գործընկերությունը դրական արդյունքներ է արձանագրել հասարակական կարգի պահպանման, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և մի շարք այլ ոլորտներում: Մասնավորապես, աշխատանքի առաջավոր փորձի յուրացման նպատակով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, հրատարակվել են ուսումնական ձեռնարկներ և այլն:

 

 

 

 

 

 

 

 

Նատալիա Վուտովան նշեցՀանրապետության հետ Եվրոպայի Խորհրդի համագործակցությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, իսկ ներկայումս գործընկերությունն ավելի դինամիկ է: Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ապա ակնհայտ է ոստիկանության դերի փոփոխությունը կոռուպցիայի, ընտանեկան բռնությունների դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում:

Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանության որդեգրած քաղաքականության արդյունքներն արդեն իսկ արտահայտվում են ոստիկանության հանդեպ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությամբ, իսկ ինչ վերաբերում է ընտանեկան բռնությունների դեմ պայքարին, ապա համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում արձանագրվել է այդպիսի շուրջ 400 դեպք, և աշխատանքն այդ ուղղությամբ ողջ ծավալով շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

Նատալիա Վուտովան հավաստիացրեց, որ Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը և աջակցությունը ոստիկանությանն իր քաղաքականության իրագործման ուղղությամբ կշարունակվի ու կխորանա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին