▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը

«Սրբազան պայքար»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Շուռնուխցի տիկին Անահիտի տան մոտ ծածանվում է թշնամու դրոշը։ Նա 3 տարի ապրում է անմխիթար պայմաններում, մինչև նոր տան կառուցումը»։

***

«Ինքը հայ չի, ինքն իր ազգի մասին չի մտածում, մտածում է իր ընտանիքի, իր ՔՊ-ականների մասին»,- լրագրող Սյուզի Բադոյանի հետ զրույցում ասաց շուռնուխցի տիկին Անահիտը՝ խոսելով Փաշինյանի մասին։ «Կարմիր բերետավորները Եռաբլուրում զոհվածների ծնողների հետ ոնց էին վերաբերվում, իրավունք ունեի՞ն, նա անգամ իրավունք չուներ մտնել Եռաբլուր։ Ինքնասիրություն եթե ունենար, չէր մտնի Եռաբլուր ու Ծիեռնաբակերդ»,- նշեց բնակչուհին։

«Երբ 1989 թվականին ադրբեջանցիները Շուռնուխից գնացին, թե՛ իրենց տների, թե՛ ապրանքների համար գործկոմից փոխհատուցում ստացան, հիմա ինչի՞ են եկել։
Մինչև ե՞րբ պետք է հանձնի, մեր հարուստ Արցախը հանձնեց, հիմա էլ Սյունիքն է հանձնում»,- ասում է շուռնուխցի 74-ամյա տիկին Անահիտը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին