Մոդել, դերասանուհի Շուշան Երիցյանն ու սիրելին բաժանվել են: Երբեմնի շքեղ նվերներն ու ակակնկալներն այլևս անցյալում են: Մոդելը հենց ինքն էլ հաստատել է լուրը:
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Դերասանուհին վերջնական պատասխան է տվել այդքան հետաքրքրող հարցին:
«Եկեք վերջապես պատասխանեմ, ոչ իմ սիրտը զբաղված չէ, ես ընկեր չունեմ»,- նշել է Շուշանը:Նշենք, որ վերջին տարիներին մոդելը նոր նախագծերում հանդես գալու փոխարեն, նախընտրում էր ներկայացնել իր սիրային արկածները: Մասնավորապես, Շուշանը ցուցադրում էր, թե ինչպես է ծաղիկներ ստացել, ապա դեն նետել դրանք:
Նշենք, որ, միաժամանակ, նա ներկայացրել էր, թե ինչպես է իր սիրելին Էֆելյան աշտարակի ֆոնին իրեն ուղղված բացիկ ցուցադրում: Հավելենք, որ Շուշանը չէր բացահայտում իր սիրելիի ով լինելը:Մոդելն ինստագրամյան իր էջի սթորի հատվածում լուսանկար էր հրապարակել, սակայն ցույց չէր տվել նրա դեմքը»:
Դիտեք նաև՝