▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանը Հախվերդյանի մասին. Նախարարներից գումար էր մուրում, հետո ասում` քցեցի

Ռուբեն Հախվերդյանը երեքշաբթի տված ասուլիսում որոշ հայտարարություններ էր արել Շուշան Պետրոսյանի հասցեին ու, մասնավորապես, ասել էր . «Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունից լավ փողեր է ստանում, բա ինչի՞ չպիտի իշխանությանը գովերգի»:

168.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը, պատասխանել է  Ռուբեն Հախվերդյանին: «Ես երբևէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, և հետո գալիս-ասում էր` սրան քցեցի, նրան քցեցի` կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին՝ իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետև ես պետականորեն եմ մտածում»,- ասել է երգչուհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին