▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշանը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մեկնաբանությունը

Լրատվամիջոցներից մեկն այսօր անհեթեթ լուր է տարածել ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի մասին: Նույնիսկ չեմ ուզում կրկնել այդ անհեթեթությունը, նման լուրերն ուղղակի ծիծաղ են առաջացնում: Շուշանը մեր ժամանակների ամենատաղանդավոր արվեստագետներից է եւ հայրենապաշտ քաղաքացի, ով իր կենսագրությամբ  է ապացուցել երկրին եւ ժողովրդին իր նվիրվածությունը: Նրա քաղաքական գործունեությունը դեռ շատերի քինախինդ բերաններն է փակելու ու լուրջ հաջողություններ է բերելու մեր երկրին: Նույնիսկ չկասկածեք:

Ուստի, չարախոսներին եւ դատարկախոսություն տարածողներին ի պատասխան ասեմ` մենք հպարտ ենք, որ նման հայրենասեր գործիչը մեր քաղաքական թիմի անդամ է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին