▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշիի հրթիռակոծված Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է

Ղարաբաղյա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում 2 անգամ հրթիռակոծության ենթարկված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում այսօր հարսանիք է

ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, որն այս օրերին Արցախում է, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ հարսանիքից, իսկ օգտատեր Նարեկ Ադամյանն էլ փոքրիկ տեսանյութ է հրապարակել հարսանիքից:

Միջազգային լրատվամիջոցների տասնյակ ներկայացուցիչներ, որոնք այս օրերին Արցախում են՝ պատերազմը լուսաբանելու համար, նկարահանում են նաեւ հարսանիքը՝ Արցախի հարատեւության եւ կյանքի շարունակության բացառիկ ապացույցը:

Տեսանյութը՝ Նարեկ Ադամյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին