Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» գրել է, որ այսօր ժամը 15:00-ին փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին: «Հայկական ժամանակը» մասնավորապես գրել է. «Նախնական տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:
Նշենք, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է նաև Գարիկ Գալեյանը, որը, ըստ կայքի, ևս մասնակցել է Աշոտ Փաշինյանի առևանգմանը:
«Հրապարակը» «Որդիների կանչ ՀԿ»-ից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ի վերջո ո՞վ և ինչո՞ւ է որոշել առևանգել Աշոտ Փաշինյանին: 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը հերքել է այն լուրերը, թե Գալեյանը փորձել է մարդ առևանգել. «Նման բան չի եղել, հեռախոսով ասելու բան չի: Տենց բան չի եղել, կեղծիք ա, սուտ: Նիկոլի թերթն ա գրել, ինքն ա գրել էդ լուրը: Գալեյանն այս պահին ազատության մեջ է` քաղաքում»,- նշել է նա»:
Irakanum.am-ն էլ գրում է, որ կայքի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանն ասել է՝ Աշոտիկին տեսել ենք, բայց որպես այդպիսին առևանգում չի եղել, անկեղծ եմ ասում։
Հարցին, թե՞ կառավարաման ամառանոցի տարածքում եք տեսել, Գալեյանն ասաց, որ չէ՝ վարչական դատարանի դիմաց։ «Վարչական դատարանում էսօր դատ ունեինք, սեպտեմբերի 21-ի դեպքերի հետ կապված, էնտեղ ենք տեսել։ Խոսակցություն եղել է, մամաներն են կանչել հետը խոսել։ Հետո, որ դատարանից դուրս ենք գալիս միշտ Եռաբլուր ենք գնում։ Մամաներից մեկն ասեց նստի մեքենան, ինքն եկավ «ակուռատնի» նստեց, ես մեքենայի մեջ չեմ էլ եղել, մատով անգամ չեմ կպել, չեմ էլ խոսել հետը»,- ասել է Գարիկ Գալեյանը։
Դիտեք նաև՝