▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 08.10.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սուտ ասելու և այդ սուտը ստով հերքելու նուրբ արվեստը»

Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից, Արեգունի բնակավայրի ուղղությամբ 6,66 կմ էր։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

«Սուտ ասելու և այդ սուտը ստով հերքելու նուրբ արվեստը։

Դեռևս մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը թշնամու պաշտպանական բնագիծը Սևանա լճից, Արեգունի բնակավայրի ուղղությամբ 6,66 կմ էր։

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ադրբեջանցիների հրապարակած տեսանյութը, թե իբր իրենք հաստատվել են Սևանա լճից ուղիղ գծով 5 կմ հեռավորության վրա և բարձունք են գրավել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ-ից ասացին, որ թշնամին Սևանից ուղիղ գծով 30 կմ հեռավորության վրա է գտնվում»,- գրել է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին