▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուտով ինձ կմեղադրեն Դոն Կառլեոնեի հետ կապեր ունենալու մեջ. Արսեն Թորոսյան

Բազմիցս ասել եմ, որ իմ ընտանիքը որևէ բժշկական կենտրոն չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է:

Այդ մասին խորհրդարնում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:

«Երբ լսում էի մյուս մեղադրանքները, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ պարոն Սանասարյանը պետք է ինձ մեղադրեր: Ծիծաղով եմ մոտենում այդ մեղադրանքներին»,-ասաց Թորոսյանը:

Նրա խոսքով՝ պետք է Դավիթ Սանասարյանին հարցնել, թե ինչո՞ւ է նման մեղադրանքներ հնչեցնում. «Ես իրեն մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց կարծես թե չի ուզում օգտվել այդ խորհրդից»:

ԱԺ-ում Արսեն Թորոսյանի ճեպազրույցի այս և մյուս մանրամանսերը՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին