Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ական երեսփոխան Գագիկ կամ Գուրգեն Մելքոնյանը, ով չգիտես թե ինչ ծառայությունների համար Ռոբերտ Քոչարյանի օրոք գեներալի կոչում է ստացել, անհեթեթ, սակայն վտանգավոր հայտարարությամբ յուղ է լցնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներկա բարդ հարաբերությունների կրակի վրա։ Եվրոմիությունում Հայաստանին ո՞վ է սպասում, որ Օվերչուկը, Մեդվեդևը, Զախարովան դրա դեմը առնեն։ Այսպիսի փուչ հայտարարություններ անելու համար սույն երեսփոխանը պետական բյուջեից ամսական գրեթե 1 միլիոն դրամ ռոճիկ է ստանում, երբ սահման պահող, իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողները 170-190 հազար դրամ աշխատավարձ են ստանում»։ |
«Սույն երեսփոխանը պետբյուջեից ամսական 1 միլիոն դրամ ռոճիկ է ստանում»․ Ոսկան Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet