«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած հանրահավաքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ չունի:
«Ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի սովորություն չունենք ուրիշի ձեռքով որևէ ակցիա իրականացնել։ Եթե կա մեր քաղաքական օրակարգը զանազան ակցիաների միջոցով առաջ մղելու անհրաժեշտությունը դրա մասին հրապարակայնորեն հայտարարում և իրականացնում ենք ինքներս։ Այսօր տեղի ունեցած կասկածելի հավաքը «Քաղաքացիական պայմանագրի» հետ կապել փորձող և ուրախացող անձանց մաղթում եմ շարունակել վայելել իրականությունը իրենց վարդագույն ակնոցների հետևից»,- գրել է նա:
Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև «Իմ քայլը» դաշինքը.
«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»։