▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպա Գուրգեն Ալավերդյանի մոլորվելու հարցի վերաբերյալ կիրականացվի ծառայողական քննություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի:

Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին