▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն հրազենով. Գեղարքունիքում Porsche Cayenne-ում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի

Այսօր՝ ապրիլի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչներն ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ Նոր Նորք 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։

Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կա հրազենի վնասվածք։

Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերում են Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրացանը։

Կասկածյալ Ա. Կիրակոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին