Րոպեներ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում:
Ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել է հրազենից եւ դանակից վնասվածքներ ստացած անձանց:
«Հայկական Ժամանակ»-ն է գրում և նշում, որ նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի:
Նախնական տվյալներով, եւս 3 հոգու՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով շտապ օգնության խմբերը տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում աշխատող իրավապահները հաստատել են մահացածների եւ վիրավորների վերաբերյալ ՀԺ -ի տեղեկությունը։
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության Լոռու մարզային վարչության մեծ թվով ծառայողներ, քրեական հետախույզները, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետն ու մարզային վարչության պետը: Թե ինչ է կատարվել բնակարանում, այս պահին անհայտ է:


