▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանվածը 24-ամյա Համիկ Միքայելյանն է․ նոր մանրամասներ Ապարանում ՔՊ-ականների կրակոցներից

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի սկզբնամասում․ նախ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։

Նախնական տեղեկությունների համաձայն կա մեկ սպանված, ևս հինգ վիրավոր։

Իրականում․am-ը գրում է, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վիրավորները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիճաբանության թեման քաղաքական է եղել։ Կայքի աղբյուրների փոխանցմամբ սպանվածը Ապարանի բնակիչ է՝ 24 ամյա Համիկ Միքայելյանը։  Վիճաբանության մասնակիցներից մեկն էլ Արագածոտնի անտառտնտեսություն  մասնաճյուղի տնօրեն Հայկ Գալստյանն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին