Երևանի Նորագավիթ թաղամասում գիշերը կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
«Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, արնանման հետքեր, ինչպես նաև ինքնաձիգից կրակված ավելի քան 30 պարկուճ, գնդակ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահացածի մարմնի վրա կա հրազենային կրակոցի մի քանի հետք։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ»,– գրում է կայքը։
Sputnik Արմենիա-ն էլ գրում է, որ կայքի տեղեկություններով` սպանվածը Մհեր Խաչատրյանն է, որը մասնակցել է ապրիլյան և 44-օրյա պատերազմներին։
Նա նորագավթցի մի երիտասարդի դիտողություն է արել մեքենան չափազանց արագ վարելու համար, ինչն էլ վեճի պատճառ է դարձել։