Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «1999 թվականի փետրվարի սկզբին Վազգեն Սարգսյանը եկավ Մարգարա, որտեղ ես ծառայում էի ու ասեց. *** ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ի՞նչ ուղերձ է հղում սահմանին կանգնած զինծառայողին այն մարդը, ով լինելով Փաշինյանի մերձավոր զինակիցն ու Երկրապահի ղեկավարը, ասում է`«ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Այն մարդը, ում հրամանատարությամբ, այսօր էլ մարտական դիրքերում հերթապահություն է կրում ԵԿՄ-ն, հայտարարում է, որ դիմադրելու, պայքարելու ձև ու իմաստ չկա, ճիշտն ադրբեջանական պայմաններով հերթական կապիտուլյացիային գնալն է: Իշխանության մեջ այդպիսի կարգավիճակ ունեցողի կողմից նման հայտարարությունը ծանր հարված է մեր պաշտպանողականությանն ու ամենօրյա ռեժիմով ծառայող, քրտինք թափող մեր զինծառայողին: Սա նաև պատասխանն է Անդրանիկ Քոչարյան-Գագիկ Մելքոնյան անբաժան զույգի այն հայտարարություններին, թե զենք ենք գնում, «ամրոց» կառուցում, օրուգիշեր աշխատում: Փաստորեն, ըստ Սասունի, լրիվ անիմաստ է այդ ամենը կամ ինքնախոստովանություն է, որ այս 7 տարիների ընթացքում անվտանգության համակարգում իշխանությունը տապալվել է և իրականում, որևէ լուրջ պաշտպանական համակարգ չի կառուցվել: Ավելին, բանակի ալան-թալանի հետ կապված ձևակերպումներն էլ ամբողջությամբ տեղավորվում են փաշինյանական իշխանության տրամաբանության մեջ, որովհետև ըստ Միքայելյանի, 6-7 տարում և հատկապես 44-օրյա պատերազմից հետո, իշխանությունը զինված ուժերի վերականգնման և մարտունակության համապատասխան մակարդակին հասցնելուն ուղղված որևէ լուրջ քայլ չի արել: Ի դեպ, այդ միտքն արտահայտելու պահին, կողքից ինչ-որ մեկը գոռում էր` «երկիրը ծախեցիք», ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը հազիվ էր իրեն զսպում: Ինչ վերաբերվում է հոկտեմբերի 27-ի բացահայտումների մասին հայտարարություններին, դրա բացահայտված չլինելու չլինելուն, ապա երբ սրա մասին խոսում է 7 տարի իշխանություն ունեցող անձը, ապա սա ուղիղ մեղադրանք է Փաշինյանին, որն նա կա´մ ստել է, երբ ասել է, որ գործը բացահայտված չէ, կա´մ չունի շահագրգռվածություն, դա բացահայտելու ուղղությամբ գործելու համար»: |
«Սպարապետն ասում էր՝ կգան թուրքի լամուկներ, կասեն՝ հնարավորություն չունենք կռվելու». Նարեկ Մալյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet