«Երեկ 2 անգամ հեախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և խոսակցությոնների թեման եղել է Հայաստանն մատակարվող գազի գնի թեման»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղ չի ունենա:
«Ուզում եմ ասել, որ այս հարցում մենք անընդհատ քննարկումներ ենք ունենալու և համագործակցելու ենք մեր ռուսաստանյան գորխընկերների հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Նոր տարին էլ արդեն սահմանված ժամանակահտավծում կշնորհավորեմ, հիմա մեր զինվորների նոր տարին եմ եկել շնորհավորելու»,-եզրափակել է իր խոսքը Նիկոլ Փաշինյանը: