▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասեք 3-4 ժամ. Հրայր Թովմասյան 

Այսօր՝ սեպտեբմերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ կընտրի։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը, ժամանելով Սահմանադրական դատարան և պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է, թե՝ ոչ, կա՞ արդյոք թեկնածու, ով իր սրտով է, Թովմասյանը պատասխանեց․

«Ինչու եք որոշել, որ բոլորից առաջ պետք է իմանաք այդ ամբողջը: Սպասեք 3-4 ժամ, ամեն ինչ կիմանաք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորներ ընտրեց Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Վերջիններիս լիազորությունները մտան ուժի մեջ, եւ այսօր ՍԴ դատավորները պետք է ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին