ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Այս մասին տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։ Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔԿ-ի կողմից խուզարկություն է իրականացվում «Ուիգմոր»-ում: *** Lուրեր.com-ն էլ գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։ Կայքին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ փոխկապակցված (ըստ հրապարակումների) «Ուիգմոր» ԲԿ մի քանի աշխատակիցների նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք` պետպատվերի փողերի լվացման ենթադրյալ գործով։ Ընդգծենք՝ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցը ընդամենը 2 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է մամուլի էջերում հայտնվել սկանդալային պատմություններով, ի դեպ՝ այս նորաստեղծ ԲԿ-ն ՔՆ-ից ստանում է մինչեւ 700 մլն դրամ պետպատվեր եւ սա մասնագիտական շրջանակում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ավելի ուշ կայքը մանրամասներ կհայտնի սպասվող ձերբակալությունների մասին, առայժմ չեն նշվում անուններ` նրանք պաշտոնյաների՞, բժիշկների՞, թե՞ ԲԿ ադմինիստրատոր կազմից են: * * * |
«Արմլուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում այս պահին բերման ենթարկված 3 անձ կա։ Նրանք են՝ ՊԱԳ նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, Ուիգմորի տնօրեն Զավեն Քոլոյանը, Առողջապահության նախարարության Լիցենզիոն գործակալության աշխատակից Տիգրան Ասլաբադյանը։ * * * «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։ |
Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
![Սառցակալած մայթեր՝ Երևանում](http://asekose.am/upload/news/admin/2016/12/585bc67322460_medium.jpg)
ավելին
![Ելույթներ գնա՝ ԱԺ-ում ունեցիր․․․ Խամոյանն ու լրագրողը վիճեցին՝ Քոչարյանի ասուլիսին](http://asekose.am/filemanager/uploads/Agnessa_Xamoyan.jpg)
ավելին
![Կյանքը վտանգելով են քաղաքացիները սպասում տրանսպորտին․ Սոնա Աղեկյան](http://asekose.am/upload/news/admin/2019/07/5d2a3942e9148_medium.jpg)
ավելին
![«Ինչո՞ւ է Հայկ Մարությանն անհետացել տրանսպորտի թանկացման դեմ պայքարից». Արթուր Չախոյան](http://asekose.am/upload/news/admin/2018/05/5afab5a52c1da_medium.jpg)
ավելին
![Հայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ](http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-2/zinvor.jpeg)
ավելին
![Հայտնի «Ռենջը» պատկանել է Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին](http://asekose.am/upload/news/admin/2013/03/513f5ef43ce90_medium.jpg?fbclid=IwY2xjawIgL_9leHRuA2FlbQIxMAABHYMQ8ir3qwAWbdKJfZ-_BmSyPfQydRBkBH45_OtwYASuXVvnHRulHty8Zw_aem_RaygB-ix3pocx_-MmoogCA)
ավելին