Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։


