«Խոսակցություններ են պտտվում, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, թե ինձ ինչ-որ մեկն առել է, վախեցրել և այլն: Ֆեյսբուքյան իմ էջը ջարդել են, թե ինչ են արել, բայց նյութեր են իմ էջից տարածում: Տարբերակ չունեին մարդուն վարկաբեկելու՝ դիմեցին ստոր քայլի»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Հարց են տալիս Սպայկայի ֆուռերի մասին, ասեմ, որ ես անձամբ չեմ ստուգել, բայց ասեմ, որ հենց ընենց ընդե կանգնած չեն, եթե կանգնած են, ուրեմն՝ մարմին կա»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ օրերս լրագրող, «Պարգևիր ժպիտ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արիանա Հովսեփյանը տեսանյութ էր հրապարակել՝ կից գրելով. «Ծնողներ արթնացե՛ք, Ձեր երեխաների դիերը այս բեռնատարներում են պահում»: