▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 07.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Սպերցյանը վնասվածք է ստացել. նրան խաղադաշտից հեռացրել են հատուկ մեքենայի օգնությամբ

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում ոչ-ոքի է գրանցել «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում` 1:1։

Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 71-րդ րոպեին մրցակցի ֆուտբոլիստ Ֆեռնանդո Կոստանցայից կոպիտ հարված է ստացել, վնասվածք ստացել և փոխարինվել։

Սպերցյանին խաղադաշտից հեռացրել են հատուկ մեքենայի օգնությամբ։

Հատկանշանական է, որ այդ դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ռաֆայել Շաֆեևը Կոստանցային նույնիսկ դեղին քարտ ցույց չի տվել։

Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 19 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։

«Կրասնոդարը» 40 միավորով մրցաշարային աղյուսակի առատատրն է։ «Կռիլյա Սովետովը» 10-րդն է և ունի 19 միավոր։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին