Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»:
Գրառմանը կից նախարարն ավելացրել է հետևյալ հեշթեգները.
#ԱռողջԵղեք #ՊահպանեքԿանոնները #ԿանխեքՏարածումը:
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է, քանի որ առողջապահության նախարարությունում կան և՛ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ և՛ կոնտակտավորներ:
Հիշեցնենք նաև, որ այսօր Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր են գրանցվել և այդ պատճառով որոշում է կայացվել, որ նախարար Սուրեն Պապիկյանը ևս ինքնամեկուսանա: Նրա թեստի պատասխանը նույնպես բացասական է:


